|
|
|
3 Փետրվար, 2012 |
|
ՏԻՄ ընտրությունները կդիտարկի 6 տեղական հասարակական կազմակերություն |
|
|
|
Ավարտվել է 2012թ-ի փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդների հավատարմագրում իրականացնելու համար նախատեսված ժամկետը: ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն հետևյալ տեղական հասարակական կազմակերպությունները` <<Ազատ հասարակության ինստիտուտ>> (261 դիտորդ), <<Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա>> (28 դիտորդ), <<Երիտասարդություն հանուն ժողովրդավարության>> (28 դիտորդ), <<Ազատականություն և ժողովրդավարություն>> (28 դիտորդ), <<Հաշմանդամների <<Փարոս>> կրթության և մշակույթի զարգացման կենտրոն>> (5 դիտորդ), <<Հաղթանակի զավակներ>> (10 դիտորդ): |
|
|
|
31 Հունվար, 2012 |
|
Հերթական նիստում... |
|
|
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովի հերթական նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Հովսեփյան Հրայրի ավագանու անդամի մանդատը <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գասպարյան Բադալին տալու մասին հարցը:
ՀՀ ԿԸՀ որոշմամբ թիվ 4, թիվ 5 և թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակվել համապատասխանաբար` Ռիտա Գյուլամբարյանը, Էդուարդ Բարսեղյանը և Անդրանիկ Տեր - Թորոսյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում սահմանել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը, ինչպես նաև համապետական ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները: Վերոհիշյալ կարգի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա:
Սահմանվել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովին ընտրական փաստաթղթերի և գույքի հատկացման վերաբերյալ ստացականի ձևը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ:
|
|
|
|
|
|